C’Bon Facialist Refreshing Masser
֏32 600.00
Դեմքի համար նախատեսված մաքրող մերսող կրեմ, որը միաժամանակ մաքրում և խնամում է մաշկը՝ հաղորդելով նրան առողջ, թարմ և հարթ տեսք: Իդեալական է արագ մաքրման համար, այն հեշտությամբ լվացվում է ջրով: Այն ունի փափուկ, մետաքսանման հյուսվածք, արդյունավետորեն հեռացնում է դիմահարդարումը և կեղտը, պաշտպանելով մաշկը չորությունից: Հարմար է նորմալ, կոմբինացված և յուղոտ մաշկի համար։
- Սկվալանի շնորհիվ կրեմը հեշտությամբ տարածվում է մաշկի վրա հավասար շերտով։
- Արագ և արդյունավետորեն հեռացնում է դիմահարդարումը և կեղտը, պահպանելով մաշկի խոնավությունը, մաշկին հաղորդելով առողջ, թարմ և հարթ տեսք։
- Հիմնովին մաքրում և նեղացնում է ծակոտիները։
- Չի պարունակում արհեստական գունանյութեր կամ էթանոլ։
- Խորհուրդ է տրվում օգտագործել ոչ միայն երեկոյան, այլև առավոտյան։
Քսեք կրեմը (մեծ բալի չափով) չոր մաշկին նուրբ, հարթ շարժումներով, խուսափելով մաշկը ձգելուց: Տարածեք կրեմը ճակատին, այտերին, կզակին և քթին: Շրջանաձև շարժումներով լուծեք դիմահարդարումը և կեղտը դեմքի վրա՝ շարժվելով կենտրոնից դեպի ծայրամասեր մերսման գծերի երկայնքով, մանրակրկիտ մաքրեք քթի հատվածը: Աշխատեք բերանի շուրջ՝ շարժվելով դեմքի կենտրոնից դեպի ծայրամասեր: Մերսեք կզակից՝ ստորին ծնոտի երկայնքով մինչև ծնոտի անկյունը: Հեռացրեք քսուքը խոնավ, լավ քամած C’BON սրբիչով կամ պարզապես լվացեք ջրով: