D’doctor Cosmetics ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2025 թվականից և հանդիսանում է ճապոնական հանրահայտ C’bon բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունն իրականացնում է բարձրակարգ մաշկի խնամքի միջոցների ներկրում և վաճառք՝ ուղղված գեղեցկության և առողջ մաշկի պահպանմանը։

Մենք հավատում ենք, որ որակյալ խնամքը սկսվում է վստահելի և փորձված ապրանքանիշերից։ Մեր կողմից առաջարկվող արտադրանքն անցել է խիստ լաբորատոր փորձարկումներ և համապատասխանում է միջազգային որակի բարձր չափանիշներին։

D’doctor Cosmetics-ը ձգտում է ապահովել ոչ միայն բարձրակարգ ապրանքատեսականի, այլ նաև պրոֆեսիոնալ սպասարկում՝ սկսած անձնական խորհրդատվությունից մինչև շարունակական խնամքի ուղեցույցներ։ Մենք կարևորում ենք հաճախորդի բավարարվածությունը և երկարաժամկետ արդյունքները։

Մեր առաքելությունն է սպառողին տրամադրել ժամանակակից, անվտանգ և արդյունավետ խնամքի միջոցներ, ինչպես նաև բարձրակարգ սպասարկում՝ ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։

Առաքման պայմաններ

Այստեղ կարող եք ծանոթանալ Երևան քաղաքի սահմաններում առցանց պատվերների իրականացման պայմաններին։

  • Պատվերը համարվում է ընդունված Ձեր կողմից վճարումն իրականացնելու պահից։
  • Երևանում գործում է անվճար առաքում
  • Բոլոր պատվերները հիմնականում մշակվում և առաքվում են 24 ժամվա ընթացքում։